Իրանը պատրաստվում է հակահարված տալ Միացյալ Նահանգներին Մերձավոր Արևելքում՝ հաղորդել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի Telegram ալիքը։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ «ամերիկացիները սխալ հաշվարկներ են արել», քանի որ Իրանը նախկինում տարհանել էր բոլոր նյութերը երեք միջուկային օբյեկտներից, որոնք հարված էին ստացել ԱՄՆ-ի կողմից։               
 

Հրեշտակներ հայոց խորհրդարանում

Հրեշտակներ հայոց խորհրդարանում
07.06.2017 | 18:12

ԱԺ «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը այսօր ԱԺ արտահերթ նիստում հակակոռուպցիոն մարմնի ստեղծման մասին օրինագծի քննարկման ժամանակ մի քանի ընդհանրական դիտարկում արեց: «Ասում ենք, որ հակակոռուպցիոն մարմնի անդամները պետք է շատ լավ տիրապետեն բազմաթիվ բաների՝ գերազանց ավարտած լինեն Օքսֆորդը, կյանքում պետք է տիրապետեն ամեն ինչի, իմանան բոլոր օրենքները, լինեն հրեշտակային անձնավորություններ, որ գնան հարևաններին հարցնեն՝ ով է այս մարդը, պատասխանեն հրեշտակ ա, սուրբ ա: Բայց կա հաջորդ հարցը՝ այդ հրեշտակը կոռուպցիայի դեմ պայքարելու քաղաքական կամք ունի՞, թե՞ ոչ»,- հայտարարեց Փաշինյանը:

Շարունակելով դիտարկումները՝ ընդդիմադիր պատգամավորը նկատեց, որ «այդ հրեշտակը», եթե չունենա քաղաքական կամք, կարող է գնալ հակակոռուպցիոն մարմնի աթոռին նստել ու 5-6 տարի «հրեշտակի նման թևածել Հայաստանի կոռումպացված պետական համակարգի վրա ու որևէ մեկին նեղություն չպատճառել»: Պատգամավորի խոսքով՝ թեկնածուներին ընտրելիս պարտադիր չափանիշ պետք է լինի նրանց կենսագրությունը, որը հիմք կտա պնդելու, որ նա, իսկապես, կպայքարի կոռուպցիայի դեմ:

Դիտվել է՝ 2783

Մեկնաբանություններ